Եվրատեսիլ 2009. Բաքուն յուրացրել է ոչ միայն հայկական հուշարձանն, այլ նաեւ պարսիկ բանաստեղծների դամբարանը18 մայիսի 2009 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն, որը պահանջել էր Եվրատեսիլ 2009-ի կազմակերպիչներից հանել Հայաստանը ներկայացնող Անուշ եւ Ինգա Արշակյանների տեսաքարտից հայտնի հայկական «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը` հիմնավորելով իր պահանջը նրանով, թե «հուշարձանը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է», յուրացրել է իրանական հուշարձանը: Ադրբեջանի ներկայացուցիչներ Արաշի ու Այսելի ելույթից առաջ եթեր գնացող տեսաքարտում պարզ տեսանելի է իրանական Թավրիզի Maqbaratoshoara դամբարանը: Տեղեկությունն այդ մասին արդեն փոխանցվել է Իրանի ԶԼՄ-ներին ու դիվանագիտական կորպուսին: Բացի այդ, Եվրատեսիլի եզրափակիչ փուլում, Ադրբեջանում միջոցներ էին ձեռնարկվել, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան քվեարկել Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ինչպես հաղորդել են մի խումբ ադրբեջանցի ինտերնետ-օգտվողներ, հեռարձակման ընթացքում էկրանի այն մասը, որտեղ գրվում էր այն հեռախոսահամարը, որով հեռուստադիտողները կարող են քվեարկել հայ մասնակիցների համար, փակվել էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |