Ասկերով․ Խաղաղության պայմանագրի համար ՀՀ–ն պետք է հանրաքվե անցկացնի

Ասկերով․ Խաղաղության պայմանագրի համար ՀՀ–ն պետք է հանրաքվե անցկացնի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը, կրկնելով այդ երկրի մյուս պաշտոնյաների թեզերը, ասել է, թե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, պետք է հանրաքվե անցկացնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Նա հավելել է,թե Հայաստանը պետք է Սահմանադրության տեքստից հանի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջները, գրում է APA-ն։

«Այդ համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի։ Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այդ համաձայնագիրը պետք է հենված լինի հայ ժողովրդի քաղաքական կարծիքի վրա»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---