Շվարց․ Գերմանիան հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Շվարց․ Գերմանիան հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

PanARMENIAN.Net - Գերմանիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Այկո Շվարցը «Նորարարությունը Ադրբեջանի երկաթուղային տեխնոլոգիաներում. գործընկերություն և հնարավորություններ գերմանական ընկերությունների համար» խորագրով միջոցառման ժամանակ։

Ըստ Շվարցի՝ դա կնպաստի նոր տրանսպորտային միջանցքների բացմանը, գրում է Report.az-ը։

Նա նշել է, որ վերջին աշխարհաքաղաքական իրադարձություններն էլ ավելի են շեշտել Միջին միջանցքի կարևորությունը։

«Մեզ խաղաղություն է հարկավոր։ Հուսով ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Դա նշանակում է նոր հնարավորություններ բիզնեսի համար։ Բացի այդ, դա կնպաստի նոր տրանսպորտային միջանցքների բացմանը»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---