Հայաստանի ոստիկանություն. Անհետ կորած համարվող ԱՄՆ քաղաքացին մահացած է գտնվել

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունը: Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործների անունները չեն հրապարակվում:



ԱՄՆ քաղաքացի, ձեռնարկատեր Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ին մոտ 20:00-ին դուրս է եկել Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է ԶԼՄ-ներին, որ ստույգ տեղեկություն չունի Բերբերյանի խորհրդավոր անհետացման վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցները չեն հայտնել, թե հարուցվել է արդյոք քրեական գործ ԱՄՆ քաղաքացու կորստյան մասին: Հայտնի է միայն, որ հետաքննությունը վարվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն):



Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները չեն հաստատում եւ չեն հերքում մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Նազարեթ Բերբերյանի գողացված մեքենան (մուգ կանաչ Toyota Land Cruiser) հայտնաբերել են ,Զվարթնոցե օդանավակայանի մոտ:



Բերբերյանի ընտանիքը բնակվում է Կալիֆոռնիա նահանգի հարավային մասում: Նազարեթ Բերբերյանն անշարժ գույք ունի Երեւանի կենտրոնում, վերջերս սկսել է ,Լինարե Քոմփանիե հյուրանոցի շինարարությունը: Նազարեթ Բերբերյանն ունի նաեւ գորգերի ֆաբրիկա, որը գտնվում է Հայաստանի Արարատ մարզում: Բերբերյանի ընտանիքը եւ ընկերները հավաստիացնում են, որ նա թշնամիներ չուներ: Նազարեթ Բերբերյանը 1999-ից Հայաստանում զբաղվում էր բիզնեսով:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---