ՀՀ-ն՝ Lonely Planet-ի 2025–ի ամենաանհավանական ուղղությունների ցանկում

ՀՀ-ն՝ Lonely Planet-ի 2025–ի ամենաանհավանական ուղղությունների ցանկում

PanARMENIAN.Net - Lonely Planet–ը հրապարակել է 2025 թվականի համար ամենաանհավանական տուրիստական 30 ուղղություն, որոնց թվում է նաև Հայաստանը։ Ուղղություններն ընտրել է նախագծի վրա աշխատող թիմը։

Նշվում է, որ զանգվածային զբոսաշրջության տեսակետից Հայաստանը դեռևս համեմատաբար բացահայտված չէ։

«Հիմա ամենալավ ժամանակն է այցելելու Հայաստան, քանի դեռ բոլորը չեն բացահայտել այդ երկիրը։ Ուսումնասիրեք Հարավային Կովկասը. հիասքանչ վանքերը, բնությունը, մեկ գավաթ «Արենի» վայելեք՝ գինեգործության առումով Հայաստանը չի զիջում որևէ մեկին աշխարհում»,–ասվում է հրապարակման մեջ։

Որպես հետաքրքիր ուղղություններ են նշվում նաև ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում ընդգրկված Գեղարդը, Հաղպատն ու Սանահինը, 2000 ամյա Գառնին, Դիլիջանը, Հաղարծինը։ Խորհուրդ է տրվում համտեսել ավանդական հայկական ուտեստները, ինչպիսիք են տոլման, ղափաման, խորովածը, չմոռանալով լավաշի մասին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---