ՊԵԿ․ Ինչու է պետք դրոշմավորումը և ինչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում![]() 23 հոկտեմբերի 2024 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է, թե ինչ է ապրանքի դրոշմավորումը, ինչու է այն անհրաժեշտ և ինչ կլինի չդրոշմավորելու դեպքում։ Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ Այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում։ Ինչո՞ւ է անհրաժեշտ դրոշմավորումը Դրոշմավորումը կարևոր է ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցների համար: Պետությունն իրականացնում է վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, պայքարում է զեղծարարության դեմ և ձեռք բերում լրացուցիչ գործիք՝ ստվերի դեմ պայքարի ու հարկային վարչարարության բարելավման գործում։ Սպառողը պաշտպանվում է անորակ և կեղծ արտադրանքից՝ հնարավորություն ունենալով e-Mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ապրանքը համապատասխանում է պետության սահմանած որակի չափանիշներին։ Տնտեսվարողը պաշտպանվում է անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։ Ինչպե՞ս է աշխատում դրոշմավորումը Ներմուծող կամ արտադրող ընկերությունը գրանցվում է ազգային օպերատորի համակարգում, ձեռք բերում DataMatrix ծածկագիր և մինչև օտարելը փակցնում այն ապրանքի վրա։ Ծածկագիրը թույլ է տալիս ապրանքաշրջանառության ցանկացած փուլում իրազեկ լինել ապրանքի տեղաշարժից։ Վերջնական սպառման ժամանակ ծածկագիրը սկանավորվում է վաճառակետում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի e-Mark համակարգում հետևյալ քայլերով. էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնել գրանցման դիմում, կնքել պայմանագիր, ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ, գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար, ձեռք բերել ծածկագրեր։ Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը Պարտադիր դրոշմավորման ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Յուրաքանչյուր ապրանքախումբ սկզբում անցնում է փորձնական ծրագրի փուլ, այնուհետև դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենքի պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։ Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում 2023 թվականից Հայաստանում հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները և փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, լվացող և մաքրող միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։ Ի՞նչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում Ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից հսկիչ (նույնականացման) նշաններով ապարանքը չդրոշմավորելը համարվում է օրենքի խախտում և ենթակա է պատասխանատվության։ Իսկ մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |