Նախարար․ Սնուփ Դոգի համերգը, հնարավոր է, նոյեմբերին կայանա![]() 23 հոկտեմբերի 2024 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Երևանում այդպես էլ չկայացած հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգին, ասել է, որ, հնարավոր է, այն տեղի ունենա նոյեմբերին, հայտնում է Factor.am-ը։ Նա հավելել է, որ համերգի կազմակերպչի հետ վերջին ճշտումներով բանակցությունների գործընթացն ամփոփվում է՝ նոյեմբերի ընթացքում ինչ-որ օր առաջարկելու համար։ Ճշգրտող հարցին, թե արդյոք նոյեմբերին համերգը տեղի կունենա, նախարարը պատասխանել է, որ հնարավոր է։ «Հնարավոր է, այո, սպասում ենք կազմակերպության կողմից վերջնական պատասխանի»,–ասել է նա: Համերգի մասին բանակցողն ու կազմակերպողը «Դոփինգ Սփեյս» ընկերությունն է։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի: ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1.8 մլն դոլար։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |