Պուտին․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղություն

Պուտին․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղություն

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղություն։

«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Դա ճիշտ ճանապարհ է դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Պուտինը նաև նշել է, որ սահմանազատման հանձնաժողովների վավերացումից հետո ՀՀ–ն ու Ադրբեջանը կկարողանան ակտիվացնել սահմանազատման գործընթացը։

Նա նաև դրական է գնահատել այն, որ Հայաստանը պատրաստ է լոգիստիկ նախագծեր իրականացնել Ադրբեջանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ Նախիջևանի հետ կապի համար։

Նա նշել է, որ բոլոր պնդումները, թե Հայաստանը ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի հաղորդակցությունների անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նշված է ինչ-որ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---