Իրանը կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից![]() 26 հոկտեմբերի 2024 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը, հիմնվելով ՄԱԿ կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում պատասխանելու Իրանի տարածքին Իսրայելի կողմից հասցված հարվածին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ–ն։ «Իրանի ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններն Իրանի մի շարք ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում, այն է՝ այլ երկրների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու սկզբունքը»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նշվում է նաև, որ Իրանն առաջնորդվում է օրինական պաշտպանության իր անօտարելի իրավունքից, որն արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, և իրեն իրավասու և պարտավորված է համարում պաշտպանվելու արտաքին ագրեսիայից։ ԱՄՆ–ն կոչ է արել Իրանին «դադարեցնել գրոհները» Իսրայելի դեմ՝ խզելու համար մարտական գործողությունների արատավոր շրջանը։ Հոկտեմբերի լույս 26–ի գիշերն Իսրայելը հայտարարել է, որ «ճգրիտ հարվածներ» է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և «ցամաք–օդ» դասի հրթիռային համալիրներին։ Իրանի ՀՕՊ–ը հայտարարել է, որ հարվածները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ դիրքերին «սահմանափակ վնաս» է հասցվել: Իսրայելը դա դիտարկում է որպես պատասխան Թեհրանի հոկտեմբերի սկզբի գործողություններին, երբ թիրախավորվել էր իր երկրի տարածքը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |