Վրաստանի նախագահը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները և բողոքի ակցիաների կոչ արել![]() 28 հոկտեմբերի 2024 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց պաշտոնական տվյալներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է քվեների մոտ 54 տոկոսը։ «Ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դրանք չեն կարող ճանաչվել։ Դա նույնն է, ինչ ընդունել Վրաստանի ենթարկումը ՌԴ–ին»,–ասել է նա, հայտնում է BBC-ն։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ է արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին։ «Կարելի է ասել, որ մենք դարձանք ռուսական հատուկ գործողության վկաներն ու զոհերը, որը մերը ժողովրդի, մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմի նոր ձևերից մեկն է»,–ասել է նա։ «Վրացական երազանքը» մերժում է մեղադրանքները։ Զուրաբիշվիլին, որը ժամանակին ընտրվել է «Վրացական երազանքի» աջակցությամբ, հայտարարել է, որ այժմ ինքը «միակ անկախ ինստիտուտն է երկրում»։ Վարչապետ Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ քվերակության և ձայների հաշվարկի ժամանակ կիրառված էլեկտրոնային համակարգը «զրոյացնում է մանիպուլացիաների հնարավորությունները»։ Միջազգային դիտորդներն անհանգստություն են հայտնել ընտրություններում գրանցված խախտումների վերաբերյալ և կոչ են արել հետաքննել բոլոր դեպքերը։ Միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, հայտարարել է, որ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով: Փաշինյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Photo. Anadolu via Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |