Մեկնարկել են Հյուսիս-հարավի՝ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման աշխատանքները

Մեկնարկել են Հյուսիս-հարավի՝ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման աշխատանքները

PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման աշխատանքները, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։

Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2012–ին , սակայն դեռ ավարտին չի հասցվել։ Եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին, գործող 550 կմ երկարությամբ ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---