ԱԱԾ-ում քննարկել են անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ տարված աշխատանքները![]() 28 հոկտեմբերի 2024 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները: Այնուհետև քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվել են համապատասխան որոշումներ: 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո՝ մոտ 200 զինվոր։ Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմին, ինչպես նաև՝ 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |