ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստում քննարկվել են վեճերի լուծմանն առնչվող հարցեր

ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստում քննարկվել են վեճերի լուծմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստում քննարկվել են վեճերի լուծմանն առնչվող հարցեր։ Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը ներկայացրել է վեճերի լուծմանն առնչվող դրույթների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։

Այնուհետև նիստի ընթացքում «Վեճերի լուծում» օրակարգային կետի ներքո ստորագրվել է Կոմիտեի որոշումը և ընդունվել են համապատասխան հավելվածները` Վարքագծի կանոններ (Code of conduct), Հաշտարարության մեխանիզմ (Mediation mechanism), Ընթացակարգային կանոններ (Rules of Procedure) փաստաթղթերը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---