Բաքվում ասել են՝ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ գործակցությանը

Բաքվում ասել են՝ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ գործակցությանը

PanARMENIAN.Net - Բաքվում հայտարարել են, որ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը։ Այդ մասին այդ երկրի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության պետ Անար Մութալիբովը հայտարարել է ՆԱՏՕ–ի հետ Ադրբեջանի գործընկերության շրջանակում տեղի ունեցած էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության համաժողովում։

Նա ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է Եվրոպայում անվտանգության հարցում իր ստանձնած պարտավորություններին, հայտնում է APA-ն։

«Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը տարբեր հարցերում։ Ադրբեջանը Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության կարևորման պարտավորություններ է ստանձնել և հուսալի գործընկեր է ինչպես անվտանգության առումով, այնպես էլ էներգետիկ անվտանգության և մյուս ոլորտների»,–ասել է նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---