ԱԳՆ․ ՀՀ–ն դատապարտում է անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք դրսևորվել են նաև Իրանի դեմ![]() 28 հոկտեմբերի 2024 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը դատապարտել է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք դրսևորվել են նաև նախորդ շաբաթ Իրանի դեմ։ Այդ մասին ասվում է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ «Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները»,–ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի լույս 26–ի գիշերն Իսրայելը հայտարարել է, որ «ճգրիտ հարվածներ» է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և «ցամաք–օդ» դասի հրթիռային համալիրներին։ Իրանի ՀՕՊ–ը հայտարարել է, որ հարվածները հաջողությամբ հետ են մղվել, սակայն որոշ դիրքերին «սահմանափակ վնաս» է հասցվել: Իսրայելը դա դիտարկում է որպես պատասխան Թեհրանի հոկտեմբերի սկզբի գործողություններին, երբ թիրախավորվել էր իր երկրի տարածքը։ԱՄՆ–ն կոչ է արել Իրանին «դադարեցնել գրոհները» Իսրայելի դեմ՝ խզելու համար մարտական գործողությունների արատավոր շրջանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |