Լավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումների առաջարկները

Լավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումների առաջարկները

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումների առաջարկները, եթե այդպիսիք լինեն։ Նա այդ մասին ասել է Քուվեյթի ԱԳՆ ղեկավար Աբդալլահ ալ Յահյայի հետ համատեղ ասուլիսում։

Նա հավելել է, որ Մոսկվան երբեք չի խուսափել Վրաստանի հետ շփումներից, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Եթե լինեն ինչ–որ լրացուցիչ առաջարկներ շփումների մասին մեր վրացի հարևանների կողմից, անշուշտ, մենք դրանք կքննարկենք։ Մենք երբեք չենք խուսափել շփումներից»,– ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է ՌԴ–ն երկխոսություն վարել Վրաստանի իշխանությունների հետ, եթե նրանք հնարավոր համարեն Մոսկվա այցելելը։

Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ է արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---