Գյումրու քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են տվել

Գյումրու քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են տվել

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ են ներկայացրել Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին:

Հոկտեմբերի 25–ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից: «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022 թվականին կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն 2023–ին ՔՊ–ն խզեց դաշինքի հետ հուշագիրը:

 Ուշագրավ
---