Բաքվում քննարկել են Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները

Բաքվում քննարկել են Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Պակիստանի զինված ուժերի Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի հետ հանդիպմանը քննարկել է Պակիստանի հետ ռազմական գործակցության խորացման հեռանկարները։

Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Ադրբեջան–Պակիստան–Թուրքիա ձևաչափով, համագործակցության հետագա ընդլայնումը, գրում է APA-ն։

Հասանովը տեղեկացրել է պակիստանյան պատվիրակությանը «Հայաստանի հետ պայմանական սահմանին իրավիճակի մասին»։

Քննարկվել են գործակցության հեռանկարները ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում։

Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, և սերտ համագործակցության մեջ է Ադրբեջանի հետ, հատկապես ռազմական ոլորտում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---