Ավանեսյան. Ամեն ինչ պետք է անել կեսարյան հատումների նվազման համար՝ էպիդուրալ միջամտությունը փոխհատուցում ենք![]() 1 նոյեմբերի 2024 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարության բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է, որ Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները գոհացնող չեն և ամեն բան պետք է անել դրանք նվազեցնելու համար։ «Այս տարի վերանայել ենք ծննդօգնության ծախսային ուղղությունները, և սա արել ենք հստակ՝ մտքում ունենալով այն, որ Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները բավարար չեն, և ամեն բան պետք է արվի այս ցուցանիշների կրճատման ուղղությամբ»,–ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։ «Մենք նաև առաջին անգամ փոխհատուցում ենք ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց: Բայց սա ևս, կարծում ենք, որոշակի վարքային փոփոխություն կբերի: Փոփոխությունները, իհարկե, շարունակվելու են նաև հաջորդ տարի: Մարզային փոքր ծննդատներին, որոնց, հաշվի առնելով փոքրությունը, չենք կարողանում բավարար միջոցներ գեներացնել՝ նույն աշխատավարձերը բարձրացնելու, ծառայությունների ինքնարժեքները ճիշտ փակելու առումով, մենք ինդեքսավորել ենք: Օրինակ՝ Մեղրիի, Ճամբարակի ծննդատներն այս տարի շատ ավելի մեծ գումարով են ստանում փոխհատուցումները, որպեսզի փոքրաթիվ ծնունդների պատճառով չտուժեն»,- ասել է նա: Գնահատվել են նաև Երևանի և մարզերի մեծ մասի ծննդատները, որը ևս, ըստ Ավանեսյանի, քայլ առաջ է, որ պահանջները խստացվում են, վերահսկողությունը մեծանում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |