Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում կլինի![]() 2 նոյեմբերի 2024 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ Արարողությունը տեղի կունենա սրբազան Պատարագի ընթացքում։ Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին։ Հիմնանորոգումից հետո Մայր տաճարի վերաօծման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29–ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |