«Փաստ»․ Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը

«Փաստ»․ Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը

PanARMENIAN.Net - 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը, հայտնում է «Փաստը», որն այդ հարցով դիմել էր ՊԵԿ–ին։

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից: Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին: Նույնիսկ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն էր հետաձգվել. այն սահմանվել էր 2024 թ. հուլիսի 22-ը: Այդ վերջնաժամկետից անցել է մոտ 3.5 ամիս:

Պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023–ի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է մոտ 120 հազար մարդ․ համաձայն տվյալների, 2023 թ. ընթացքում մոտ 60 հազար ՀՀ քաղաքացի է հանդիսացել իրական շահառու՝ ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների, մոտ 40 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել է պետական աշխատող, բացառության ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, 1 մլրդ և ավելի շրջանառություն ունեցող մոտ1600 կազմակերպության, այդ թվում՝ բաժնետիրական ընկերությունների, մասնակիցների թվաքանակը գնահատվել է մոտ 5 հազար ՀՀ քաղաքացի, և այլ եկամուտներ ստացող անձանց հաշվարկ ներկայացնողների թվաքանակ:

«Ընդ որում, անձի՝ վերը նշված մի քանի հիմքերով (բացառությամբ 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն ստացած անձանց, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է) հայտարարատու լինելու դեպքում նշված թվաքանակում կարող են լինել կրկնություններ»,-նշվում է պատասխանում:

ՊԵԿ-ից նաև տեղեկացրել են, որ 2024 թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիր) է ներկայացրել 57,930 անձ, իսկ հոկտեմբերի 4-ի դրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3727 նախազգուշացման որոշում։

Նշվել է նաև, որ վերը նշված թվային տվյալները հավաքագրվել են՝ ըստ համապատասխան կառույցների բազաներում առկա տվյալների և խիստ նախնական են, քանի որ մանրամասն գնահատման արդյունքում պարզվում է, որ որպես հայտարարատու նախնական գնահատված անձը կարող է այլևս չկրել այդ պարտավորությունը՝ կախված վերջինիս քաղաքացիության, ՀՀ ռեզիդենտ չհանդիսանալու և այլ՝ հայտարարատու հանդիսանալու հիմքերի բացակայության կամ տվյալների կրկնակիության դեպքերում

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---