Նոյեմբերի 1–ին «Երևանի ավտոբուսը» ավելի քան 31 մլն դրամ է հավաքագրել

Նոյեմբերի 1–ին «Երևանի ավտոբուսը» ավելի քան 31 մլն դրամ է հավաքագրել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31,678, 200 դրամ, որից 5,215,300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշել է, որ առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։

«Ննոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31,678,200 ՀՀ դրամ, որից 5,215,300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30,694,500 ՀՀ դրամ, որից 1,970,900-ը վալիդատորների միջոցով։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,–ասվում է գրառման մեջ։

Անցումն ամբողջական տոմսային համակարգին նախատեսվում է հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---