«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

PanARMENIAN.Net - «ԳՈՅ» թատորնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը։ Այդ մասին ասվում է թատրոնի տարածած հայտարարության մեջ։

Կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյի» անձնակազմը դեմ է այդ միավորմանը և կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին` ժամը 11:00-ից, «ԳՈՅ» թատորնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիաներ են իրականացրել դատախազության առջև։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---