Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ է բացվել

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ է բացվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար»,- ասվում է գրառման մեջ։

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան, Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։

 Ուշագրավ
---