Ռուսաստանը պատրաստ է երկարացնել Թուրքիա գազամատակարարման պայմանագիրը18 մայիսի 2009 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել դեպի Թուրքիա ռուսական բնական գազի մատակարարման պայմանագրի երկարացման աշխատանքները, որը լրանում էր 2012-ին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ռուսական կառավարության ղեկավարի հետ բանակցությունների արդյունքների մամլո ասուլիսի ժամանակ: «Ռուսական գազի մատակարարման համաձայնագրի ժամկետն այսպես կոչված արեւմտյան երթուղով, որը ստորագրվել էր 1986-ին, լրանում է 2012-ին,եւ մենք այսօր պայմանավորվել ենք այն մասին, որպեսզի անհապաղ սկսենք այդ համաձայնագրի երկարացման նախապատրաստումը», -ասել է Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիայում հիշում են, որ Ռուսաստանը Թուրքիային գազամատակարարման հարցում երբեք չի մատնել: «Եւ միշտ, դժվար պահերին, երբ մենք խնդիրներ ենք ունեցել փոխադրումների ապահովման հետ կապված, Ռուսաստանն օգնել է մեզ եւ անհրաժեշտ ծավալ է ապահովել»,- ասել է Էրդողանը: «Ես իմ անունից եւ թուրք ժողովրդի կողմից շնորհակալություն եմ հայտնում»,- ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոտսին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |