«Փյունիկը» համոզիչ հաղթանակ է տարել «Բանանցի» հանդեպ18 մայիսի 2009 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ փուլը: Կենտրոնական խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» համոզիչ հաղթանակ է տարել «Բանանցի» հանդեպ 1:4 հաշվով: Հաղթել են նաեւ «Միկան», «Ուլիսը» եւ «Շիրակը»: Վերջինս ութերորդ անգամ հաղթել է Երեւանի «Արարատին», առավելության հասնելով 1:3 հաշվով: Այդպիսով, 8-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»: Երկրորդ տեղում է «Բանանցը», իսկ երրորդում` «Միկան» է: 8-րդ փուլի խաղերը` «Միկա»-«Գանձասար»-2:0 Գոլերը` Արամ Ոսկանյան-48 րոպե, Ստեփան Հակոբյան-64: «Բանանց»-«Փյունիկ»-1:4 Գոլերը`Հենրիկ Մխիթարյան-4,15,69; Էդգար Մալաքյան-32 («Փյունիկ»), Արտակ Դաշյան-58 («Բանանց»): «Արարատ»-«Շիրակ»-1:3 Գոլեր` Սերգեյ Էրզրումյան-9 («Արարատ»), Անդրանիկ Բարիկյան-45+2 (11-մետրանոց), 75,85: «Ուլիս»-«Կիլիկիա»-1:0 Գոլ`Հրայր Մկոյան-51: Մրցաշարային դասավորությունը 8-րդ փուլից հետո. 1.«Փյունիկ»-22 միավոր 2.«Բանանց»-18 միավոր 3.«Միկա»-17 միավոր 4.«Ուլիս»-16 միավոր 5. «Շիրակ»-10 միավոր 6. «Կիլիկիա»-6 միավոր 7. «Գանձասար»-4 միավոր 8.«Արարատ»-0 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |