Պուտինն ասել է` ՌԴ–ն ամեն ինչ անում է և կանի հայ–ադրբեջանական կարգավորման համար

Պուտինն ասել է` ՌԴ–ն ամեն ինչ անում է և կանի հայ–ադրբեջանական կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Արարողության ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն ամեն ինչ անում է հայ–ադրբեջանական կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում՝ հավատարմագրերը հանձնող 28 դեսպանների թվում էր նաև ՌԴ–ում Ադրբեջանի նոր դեսպանը։

«Նույն ոգով կառուցում ենք մեր համագործակցությունը ՀՀ և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Հետագայում ևս կնպաստենք խաղաղության պայմանագրի, պետսահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վրա աշխատանքին՝ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հունով»,–ասել է Պուտինը։

Նա նաև ասել է, որ հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողոսվում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն օգտակար խոսակցություն են ունեցել։

«Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ–ի հարթակից և օգտակար խոսակցություն ունեցան սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կայուն խաղաղությանն ու ազգամիջյան հաշտությանը տարածաշրջանում»,–ասել է նա։

Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանին, որը հետ էր կանչվել օգոստոսին ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանի հրամանագրով։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---