Արսենյան․ Հայ գերիների ազատումը մեծապես կնպաստի Ադրբեջանի հետ հաշտեցմանը![]() 5 նոյեմբերի 2024 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնելու արարողության ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատումը մեծապես կնպաստի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ «Այսպիսի քայլը շատ կնպաստի հաշտեցմանը»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Արսենյանը հավելել է, որ գերիների և մյուս պահվող անձանց մասին բոլոր մյուս հարցերը պետք է հասցեագրել ադրբեջանական կողմին։ Նա նաև ասել է, որ եթե Երևանն ու Բաքուն գնում են դեպի խաղաղության պայմանագիր, պատրաստվում են հայտարարել աշխարհին, որ «երկու պետությունները, երկու ազգերը խաղաղ են ապրելու և համագործակցելու են, ապա պետք է սկսել այն քայլերից, որոնք «պետք է գնահատվեն»։ Արսենյանը հրաժարվել է մեկնաբանել առանձին հարցն Ադրբեջանում պահվող նախկին ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի մասին՝ նշելով, որ Երևանը տարբերություն չի դնում ՀՀ քաղաքացիների միջև։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |