Մոտ 520,000 մանրաձուկ բաց կթողնվի Սևան՝ վերականգնելու լճի իշխանի պաշարները

Մոտ 520,000 մանրաձուկ բաց կթողնվի Սևան՝ վերականգնելու լճի իշխանի պաշարները

PanARMENIAN.Net - Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում մոտ 520 հազար մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ: Այդ մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսավորման համար հաջորդ տարի կուղղի մոտ 495 մլն դրամ, հայտնում է Արմենպրեսը։

Խոսելով Սևանա լիճ Սևանի իշխանի վերադարձի ծրագրի մասին՝ նախարարն ասել է. «2025 թվականին նախատեսում ենք ,ոտ 520 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ»:

Սիմիդյանը հստակեցրել է, որ խոսքը իշխանի երկու տեսակի մասին է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---