Էրդողան․ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի![]() 6 նոյեմբերի 2024 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։ Նա կոչ է արել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին նույնպես անցնել թյուրքական այբուբենի՝ հրաժարվելով կիրիլիցայից, հայտնում է APA-ն։ Նա հիշեցրել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենն ընդունվել է 2024–ի սեպտեմբերին և բաղկացած է 34 տառից։ «Դա պատմական քայլ է։ Այսուհետ, անդամ երկրները, հիմք ընդունելով այդ այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի: Կարևոր է, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը ևս նախաձեռնեն անցումը նոր այբուբենի»,–ասել է նա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |