Ադրբեջանցի ակտիվիստները Գերմանիայում Stop COP29 ակցիա են իրականացրել![]() 7 նոյեմբերի 2024 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի՝ COP29–ի անցկացման նախօրեին, ադրբեջանցի ակտիվիստները Գերմանիայում Stop COP29 ակցիա են իրականացրել՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Ցույցի մասնակիցները նաև կոչով դիմել են COP29-ին մասնակցող երկրների առաջնորդներին ու խորհրդարաններին, ինչպես նաև ՄԱԿ-ին ու Եվրոպական խորհրդարանին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատման գործում, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ Նշվում է, որ Բաքվի ընտրությունը՝ որպես ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայական խոշոր միջոցառում հյուրընկալող երկիր, բազմաթիվ քննադատությունների պատճառ է դարձել։ «Իրավապաշտպան կառույցները, միջազգային լրատվամիջոցները, բազմաթիվ քաղաքական գործիչներ տարակուսանք են հայտնել այս առթիվ։ Ըստ նրանց՝ ինչպե՞ս կարող են մի պետության վստահել այդպիսի գագաթնաժողովի անցկացումը, որի ղեկավարությունն էթնիկ զտման է ենթարկել Արցախը, հետապնդում է ընդդիմադիրներին, երկրում փակում է լրատվամիջոցները, սահմանափակում խոսքի ազատությունը։ Ադրբեջանում, բացի մարդու իրավունքների խնդիրներից, առկա են նաև բնապահպանական լրջագույն խնդիրներ։ Երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում հողի, օդի, ջրի աղտոտման դեմ, բայց երկրի իշխանությունները դրանց արձագանքում են բնակիչների նկատմամբ բռնությունների կիրառմամբ։ Իրավիճակից դժգոհ են նաև Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստներն, ովքեր քաղաքական հալածանքների են ենթարկվել։ Նրանք նշել են, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։ Ցույցի մասնակիցները նշել են, որ անգամ գագաթնաժողովի անցկացման իրավունքն ստանալուց հետո երկրում որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրող են։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |