Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի մասով քրգործն ուղարկվել է դատարան![]() 7 նոյեմբերի 2024 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Դատախազը նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին (խմբ․՝ Միքայել Մինասյանին) պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Դատախազը օգոստոսի 14-ին ՍՊԸ տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել ու հաստատվել է, որ Է.Խ.-ն, 2011-2014 թվականներին հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի կազմակերպմամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, նշված ՍՊ ընկերության հաշվետվություններում և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ: Նոյեմբերի 6-ին հաստատվել է Է.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնվել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրյալներ Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |