ՀՀ–ում երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները![]() 7 նոյեմբերի 2024 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երիտասարդների տարիքային շեմ կսահմանվի 13-35 տարեկանը։ Գործադիրը հավանություն է տվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։ Նոր օրինագծով կսահմանվեն պետական քաղաքականության առաջնահերթությունները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ նախագծի համար հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ՝ թե միջազգային պրակտիկայից, թե հասարակության ժողովրդագրական իրավիճակից ելնելով։ Անդրեասյանը նշել է, որ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին։ Այս նախագծով կլրացվի այդ բացը։ Նա խոսել է նաև այն մասին, որ օրենքի առկայությունը կաջակցի Կառավարության ծրագրով նախատեսված և արդեն մի քանի տարի իրականացվող երիտասարդական կենտրոնների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Նա նշել է, որ 2025–ին կմեկնարկի բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոնի, մշակույթի տան, համայնքային գրադարանի ձևաչափերով։ Կենտրոնները հասցեագրված են նաև այսպես կոչված ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդների խմբերին։ Կառավարության տվյալներով` ՀՀ–ում 18–29 տարեկան չաշխատող, չսովորող երիտասարդների տարեկան միջին թիվը հասնում է մոտ 100 հազարի։ 2022 թվականից ՀՀ մարզերում կառավարության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ մեկնարկել է երիտասարդական 5 կենտրոնների գործունեությունը Ապարանում, Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և Վանաձորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |