Հայաստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարն այցելել է ՆԱՏՕ-ի Վերափոխման դաշնակցային հրամանատարության կենտրոնակայան18 մայիսի 2009 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-13-ը ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Վերափոխման դաշնակցային հրամանատարության հրամանատար գեներալ Ջեյմս Մատիսի հրավերով այցելել է Նորֆոլկ եւ հանդիպումներ ունեցել ՎԴՀ կենտրոնակայանում: Այցի ընթացքում նրան ուղեկցել է ՎԴՀ-ում ՀՀ ազգային կապի ներկայացուցիչ փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանը: Մայիսի 11-ին պարոն Մկրտչյանը կարճատեւ զրույց է ունեցել գեներալ Մատիսի հետ. անդրադարձ է կատարվել ՎԴՀ կողմից իրականացված «Բազմաթիվ ապագաներ» նախագծին եւ դրա հետագա քննարկումներին Գործընկեր երկրների առավել ակտիվ մասնակցությանն եւ ներդրմանը: Գեներալ Մատիսը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի ցանկության դեպքում Հայաստանում անցկացնել համապատասխան միջոցառում` նվիրված այդ նախագծին եւ դրա եզրահանգումներին: Մայիսի 12-ին հանդիպումներ են կայացել ՎԴՀ շտաբի պետ գեներալ Յ. Արպի, Քաղաքական խորհրդական Վ. Նեյլի հետ: Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգության քաղաքականության հիմնադրույթները, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերջին տարիների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները: Այցի ծրագրի շրջանակում ներկայացվել են զեկույցներ եւ ընթացել են քննարկումներ երեք թեմաների շուրջ` «Հրամանատարություն եւ քաղաքականություն», «Բազմաթիվ ապագաներ նախագիծ», «ՎԴՀ դերը ՆԱՏՕ-ի կարողությունների ձեւավորման ոլորտում», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |