Մեսրոպյան․ Փորձելու եմ խորն աուդիտի ենթարկել ներդրումները և դրանց արդյունավետությունը![]() 7 նոյեմբերի 2024 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Իր խոսքում Մեսրոպյանը, անդրադառնալով հանրային ծառայությունների ոլորտի խնդիրներին և հնարավոր լուծումներին, ասել է, որ նշանակվելու դեպքում փորձելու է խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը: «Ինչպես նաև գնումների մասով պետք է բացառել փոխկապակցված անձանց, տվյալ ընկերությունների հետ կապված փոխկապակցված անձանց ընկերությունների գործունեությունը գնումների գործընթացին մասնակցելու առումով, որովհետև կյանքը ցույց է տալիս, երբ ունենում ենք նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը կամ ծառայությունները շուկայականից ունենում են ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը կատարված աշխատանքի նկատմամբ հեռու է լինում ցանկալի արդյունքից»,-ասել է ՀԾԿՀ նախագահի թեկնածուն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցերը, որովհետև հանրության համար դրանք ամենաակտուալն են և նաև տեսանելի, որովհետև ի վերջո որակի սպառողը և սակագնի չափ վճարողը հանրությունն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոյեմբերի 5–ի նիստում որոշել է կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում էր գրել հոկտեմբերի 10–ին։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2019–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |