Արամ Ա–ն շնորհավորել է Թրամփին, արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ակնկալիք հայտնել![]() 8 նոյեմբերի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վստահություն հայտնել, որ կարողանալու է դիմագրավել մարդկությանը հուզող տագնապներին։ Նա նաև արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ակնկալիք է հայտնել։ «Անհուն ուրախութեամբ ողջունում ենք Ձեզ, որպես ԱՄՆ ընտրյալ նախագահ: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, որ վստահաբար խոստմնալից էջ պիտի բացի Միացյալ Նահանգների պատմության մեջ: Արդարև դուք Ձեր պատասխանատվությունը ստանձնելու եք աշխարհի պատմության ճակատագրական մի հանգրվանում: Վստահ ենք, որ ահավոր տագնապներով և մարդկային իրավունքների ոտնահարումներով լի աշխարհում, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ու ճանաչման մեջ: Նաև վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառությամբ, ուժեղ ղեկավարությամբ և միջազգային լայն կապերով պիտի կարողանաք ամուր հավատքով ու քաջությամբ դիմագրավել մարդկությանը հուզող տագնապներին: Վստահ կարող եք լինել, պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամության: Աղոթում ենք առ Աստված, որ զորացնի ու առաջնորդի Ձեզ՝ Ձեր պատասխանատվության ու առաքելության մեջ»,–ասվում է շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի միջև, որի ընթացքում Թրամփն «իր ամբողջական զորակցությունն է հայտնել Արցախի հարցին և տարածաշրջանում ամբողջական խաղաղության հաստատմանը» Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահի թեկնածուին ներկայացրել է իր 2 ակնկալիքները. որ ԱՄՆ կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը և որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |