Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա միջեկեղեցական տոն, նվիրված Քրիստոսի համբարձմանը19 մայիսի 2009 - 00:27 AMT PanARMENIAN.Net - Քրիստոսի համբարձման տոնին գերմանական Մայնց քաղաքում ամեն տարի Ալթմյունսթեր եկեղեցում անց է կացվում միջեկեղեցական արարողություն, որ կազմակերպում են գերմանական, հայկական, հունգարական, ֆիլիպինյան, կորեական եւ կոնգոլեզական համայնքները: «Քանի որ Ալթմյունսթեր եկեղեցին գտնվում է Մայնցում բնակվող մի քանի համայնքների տրամադրության տակ, գերմանական կողմի համաձայնությամբ, մենք որոշել ենք ամեն տարի համատեղ տոնել Քրիստոսի համբարձման տոնը, որպես մեր ժողովրդների միջեւ բարեկամության նշան: Սա նաեւ այլ մշակույթներին ծանոթանալու միջոց է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը: Մայիսի 21-ին եկեղեցական արարողությունից հետո տեղի կունենա տոնակատարություն, որի ընթացքում տարբեր համայնքների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց ազգային ուտեստներն ու Քրիստոսի համբարձման տոնակատարության ավանդույթները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |