Թրամփը որպես առաջնահերթություն է նշել անօրինական միգրանտների դեմ պայքարը![]() 8 նոյեմբերի 2024 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից մեկը լինելու է անօրինական միգրանտների դեմ պայքարը` սահմանների ուժեղացումը: NBC News-ի՝ նախընտրական խոստման մասսայական արտաքսումների մասին հարցին ի պատասխան Թրամփը նշել է, որ իր վարչակազմն ընտրության հնարավորություն չունի և պարտավոր է իրականացնել դրանք, հայտնում է «Ազատությունը»։ Իր հաղթանակը դեմոկրատական թեկնածուի և ներկա փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ Թրամփը բնութագրել է որպես «առողջ բանականությունը երկիր վերադարձնելու մանդատ»։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփի դաշնակիցները և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները գաղտնի կերպով նախապատրաստվում են ներգաղթի քաղաքականության փոփոխություններին։ Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփի թիմում նախնական քննարկումները կենտրոնացած էին հանցագործություն կատարած ապօրինի ներգաղթյալների արտաքսման վրա։ Բանավեճի հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք պետք է արտաքսել այն ներգաղթյալներին, ովքեր մանկության տարիներին են տեղափոխվել ԱՄՆ։ Թրամփի խոսքով՝ իր դիրքորոշումն այս հարցում հաջող է, քանի որ «մարդիկ ցանկանում են, որ երկիր այցելեն օրինապահ քաղաքացիներ»։ The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ արտաքսումները կարող են ազդել մոտ 20 միլիոն ներգաղթյալների վրա։ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, հաղթանակի համար բավարար էր 270–ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |