Մարության. Ստորագրահավաքի 3 օրում արդեն ունենք 11,315 ստորագրություն

Մարության. Ստորագրահավաքի 3 օրում արդեն ունենք 11,315 ստորագրություն

PanARMENIAN.Net - Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ 3 օրում հավաքվել է 11,315 ստորագրություն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մարությանն անձամբ է մասնակցում ստորագրահավաքին և շրջում Երևանի փողոցներում։

«Սիրելի երևանցիներ, այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել․ մեր #Առավելագույնը100դրամ նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրությունն է դրել ևս 4420 մարդ։

Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրվա ընթացքում ունենք արդեն 11,315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտից սպասեք մեզ Երևանի փողոցերում։

Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա և 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար չենք մոռանում զանգել 094 19 99 55 համարով՛,–ասվում է գրառման մեջ։

Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորագրահավաքը թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---