Հայկական պատվիրակությունը կամասնակցի Աթենքում կայանալիք տնտեսական համաժողովին

PanARMENIAN.Net - բնապահպանական ոլորտներում իրականացվող ռազմավարության հետ» խորագրով ԵԱՀԿ 17-րդ տնտեսական եւ բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը:

Մայիսի 18-ին Աթենքում աշխատանքն է սկսել «Միգրացիայի կառավարումը եւ դրա փոխկապվածությունը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ոլորտներում իրականացվող ռազմավարության հետ» խորագրով ԵԱՀԿ 17-րդ տնտեսական եւ բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումըԵԱՀԿ գործող նախագահի, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոյի ելույթներից հետո քննարկումները շարունակվել են թեմատիկ աշխատանքային նիստերում: Ֆորումի աշխատանքը կշարունակվի մինչեւ մայիսի 20-ը:Հայաստանի պատվիրակության կազմում են Հունաստանում Հայաստանի դեսպան, պատվիրակության ղեկավար Վահրամ Կաժոյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---