Երևանում կանցկացվի WOW!HR Armenia 2024 IV միջազգային համաժողովը և մրցանակաբաշխությունը![]() 8 նոյեմբերի 2024 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Երևանում արդեն չորրորդ անգամ կանցկացվի Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի WOW!HR Armenia 2024 միջազգային համաժողովը և բիզնես մրցանակաբաշխությունը։ Միջոցառման շրջանակում Հայաստանից առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Ղազախստանից, Օմանից և Ռուսաստանից հրավիրված բանախոսները կներկայացնեն HR ոլորտում իրենց հաջողված նախագծերը։ Դրանցից են՝ - Al Rawahy Holdings (Օման). Կորպորատիվ մշակույթի ձևավորում; - «Гринатом» (Ռուսաստան). Ինչպե՞ս ներգրավել և զարգացնել ՏՏ տաղանդները միջուկային արդյունաբերության ոլորտում. Գրինատոմի ճանապարհը; - Freedom Holding Operations (Ղազախստան). FRHC-ի աշխատակիցների նախաձեռնած բարեգործական միջոցառում; - ГНИВЦ (Ռուսաստան). Աշխատակիցների ներգրավում բիզնես գործընթացներին և կորպորատիվ մշակույթի զարգացմանը; - WOW GROUP (Ռուսաստան). Աշխատաշուկայի կառավարման համաշխարհային միտումները WOW!HR միջազգային համաժողով և մրցանակաբաշխությունը հանրահռչակում է HR լավագույն փորձը աշխարհի 15+ երկրում՝ դրանք հասանելի դարձնելով հանրությանը, նպաստելով բիզնեսների և տնտեսությունների զարգացմանը: Երևանում համաժողովի անցկացման երեք տարվա ընթացքում միջոցառմանը մասնակցել է հայաստանյան 100-ից ավելի ընկերություն։ Դրանց թվում են՝ Coca-Cola HBC Armenia, Radisson Blu, SoftConstruct, RUSAL Armenia, Benivo, U!Com, Philip Morris International, Ameria Bank և այլ կազմակերպություններ։ «Մասնակցե՛ք WOW!HR Armenia 2024-ին, զարգացրե՛ք HR ոլորտը և դարձե՛ք համաշխարհային HR համայնքի մի մասը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Միջոցառման մանրամասներին ծանոթանալու և տոմսեր ձեռք բերելու համար կարելի է այցելել համաժողովի պաշտոնական էջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |