Թրամփի համակիրը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

Թրամփի համակիրը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

PanARMENIAN.Net - Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թեննին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որն ուղղված է «Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը», հայտնում է 1lurer.am–ը։

«Թող Տերը օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց Իր արդարությամբ և շնորհելով երկարաժամկետ բարգավաճում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեննին:

Նախընտրական արշավի վերջում ԱՄՆ 47–րդ նախագահ ընտրված Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախագահի թեկնածուին ներկայացրել է իր 2 ակնկալիքները. որ ԱՄՆ կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը և որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---