ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը19 մայիսի 2009 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսին եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին: Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը` արդյունավետ աշխատանքի համար։ Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ։ ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |