2024–ին ՀՀ եկած Թուրքիայի 9810 քաղաքացուց 190-ը չի վերադարձել![]() 12 նոյեմբերի 2024 - 16:23 AMT PanARMENIAN.Net - 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Թուրքիայի 9810 քաղաքացի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում նրանցից միայն 9620-ն է լքել Հայաստանը։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան է այցելել նաև Հնդկաստանի 37,642 քաղաքացի, լքել` 42,502-ը, գրում է «Փաստինֆոն»։ Հատկանշական է որ այս տարվա առաջին ինն ամսվա ընթացքում ամենաշատը Հայաստան են այցելել ՌԴ քաղաքացիներ, ավելի քան 1 մլն 89 հազար մարդ, նրանցից նույն ժամանակահատվածում Հայաստանը լքել են ավելի քան 1 մլն 79 հազարը։ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի 42,483 քաղաքացի, սակայն ինն ամսվա ընթացքում Հայաստանը լքողների թիվն ավելի շատ է եղել` 43,314։ Հայաստան այցելող օտարերկրյա քաղաքացիների երկրորդ տեղում Վրաստանն է: Այս տարվա առաջին 3 եռամսյակներում ՀՀ է եկել Վրաստանի 296,941 քաղաքացի, նրանցից երկիրը լքել է 292,237-ը։ Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են` այս տարի Հայաստան է եկել 159,118 Իրանի քաղաքացի,որոնցից 158,828 նույն ժամանակահատվածում լքել է Հայաստանը։ ԱՄՆ-ից այս տարվա 9 ամսում Հայաստան է եկել 59,963 քաղաքացի, նրանցից 57,834 մեկնել են Հայաստանից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |