Ըստ Բայրամովի՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը կախված է ՀՀ–ից՝ հարցեր կան համաձայնեցնելու![]() 12 նոյեմբերի 2024 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը կախված է ՀՀ–ից՝ հարցեր կան համաձայնեցնելու: Նա ասել է, որ պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, գրում է Haqqin.az-ը։ «Հիմա չեմ ուզում հստակ թվեր ասել։ Բայց դեռ կան հարցեր, որոնք կարևոր է համաձայնեցնել»,–ասել է նա։ Բայրամովը կրկին ասել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, և հավելել է, թե Բաքուն հաստատակամ է բանակցություններն ավարտին հասցնելու հարցում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, սակայան Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |