Հաջիև․ Ադրբեջանն ու ՀՀ–ն կվերադառնան խաղաղության պայմանագրին դեկտեմբերին

Հաջիև․ Ադրբեջանն ու ՀՀ–ն կվերադառնան խաղաղության պայմանագրին դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին:

Նա նշել է, որ Ադրբեջանի համար այժմ հիմնական թեման COP29–ն է, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այժմ Ադրբեջանի օրակարգում հիմնական թեմատիկան COP-29-ն է, մինչև նոյեմբերի ավարտը։ Հավանաբար, դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ»,– ասել է նա։

Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։

«Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին և այդ պատճառով գործընթացում ուշացում է նկատվում։ Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերից արդեն նոր գործընթաց կսկսվի»,–ասել է Հաջիևը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---