Ալիևը Սթարմերի հետ ևս խոսել է «ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների կարևորության» մասին

Ալիևը Սթարմերի հետ ևս խոսել է «ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների կարևորության» մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների կարևորության մասին։

Նա ասել է, թե կարևոր է «հանել ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջները», գրում է Minval.az-ը։

Միևնույն ժամանակ Ալիևն ասել է, որ խաղաղաության պայմանագրի տեքստի զգալի մասը համաձայնեցված է , «լուրջ առաջընթաց կա ՀՀ հետ սահմանազատման հարցում՝ անցկացվել է ոչ միայն սահմանազատում, այլ նույնիսկ 12 կմ հատվածի սահմանագծում»։ Նա հավելել է, որ սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են շարունակել գործընթացը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---