Նախարար․ Առողջության ապահովագրությունը կներդրվի 2026-ին՝ խոստումներն իրականացվելու են![]() 13 նոյեմբերի 2024 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, վստահեցրել է, թե այն ներդվելու է: «Ես երեկ ևս մեկ անգամ ուշադիր կարդացի կառավարության ծրագիրը, նշված է, որ ընդհանուր ներդրման ժամկետը 2026 թվականն է, մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Բոլոր խոստումներն իրականացնելու ենք»,- ասել է Ավանեսյանը, հայտնում է Aysor.am-ը։ Առողջության համապարփակ ապահովագրությունը, սակայն, 2025 թվականին չի լինի. 2025-ի բյուջեով գումար նախատեսված չէ: Ավանեսյանն ասել է, որ 2025 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերն իրենց երազանքների արտահայտումը չեն: «Այն հեռու է մեզ հետ համադրելի երկրների ՀՆԱ-ի 4 տոկոսի ցուցանիշից»,- ասել է նա: Նախարարի խոսքով, սակայն, ամեն տարի բացարձակ թվով ավելացվում են առողջապահական ծախսերը: Ավելի վաղ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը: Նշվել էր նաև, թե 2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |