Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են գործակցությունը Հայաստանում![]() 13 նոյեմբերի 2024 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի թողարկել և սպասարկել American Express քարտերն ու աշխատել առևտրի և սպասարկման այն կետերի հետ, որոնք ընդունում են American Express քարտերով վճարումներ: Ակբա բանկը 2009 թվականից American Express-ի բացառիկ գործընկերն է Հայաստանում: Ակբա բանկը Հայաստանում թողարկում է երեք տեսակի American Express քարտ՝ American Express® Gold քարտը, American Express® Blue քարտը և American Express® Cashback քարտը: Հայաստանում թողարկվող American Express® Cashback քարտատերերը ստանում են գումարի վերադարձ (cashback), իսկ American Express® Gold և Blue քարտատերերը կուտակում են միավորներ (Membership Rewards®) յուրաքանչյուր վճարման դիմաց: Բացի այդ, Հայաստանում թողարկվող American Express® Gold քարտի քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել աշխարհի ավելի քան 1400 օդանավակայանների սպասասրահներից, ստանալ ապահովագրական և աջակցության լայնածավալ ծառայություններ, ինչպես նաև օգտվել տարատեսակ բացառիկ առաջարկներից: Այս համաձայնագրի շրջանակում Ակբա բանկը կշարունակի Հայաստանում ընդլայնել առևտրի և սպասարկման կետերի քանակը, որոնք կընդունեն American Express քարտերը, ինչպես նաև կշարունակի երկրում ծառայություններ մատուցել American Express քարտատերերին: Համաձայնագրի վերակնքման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում (ԱՄՆ)՝ American Express-ի շտաբ-բնակարանում. համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների ուղղությամբ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Բրիանա Ուիլսին։ American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է: American Express-ը շրջանառության մեջ ունի թողարկված ավելի քան 140 միլիոն քարտ, աշխարհի ավելի քան 89 միլիոն առևտրի և սպասարկման կետեր ընդունում են American Express քարտերով վճարումներ: Ակբա բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5,500 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է հասանելիություն տարատեսակ պրոդուկտների, ծառայությունների և փորձառությունների, որոնք հարստացնում են կյանքը և նպաստում բիզնեսի հաջողությանը: Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |