Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել արագացնելու Nabucco նախագծի իրականացումը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է արագացնի Nabucco գազատարի նախագծի իրականացմանն առնչվող խնդիրների լուծումը: Այդ մասին CNN Turk թուրքական ալիքով հեռարձակվող մամլո ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:



«Թուրքիան պատրաստ է ստանձնել այն ամենն, ինչ իրեն է վերաբերում այդ նախագծի շրջանակներում: Եթե գազի տարանցումը մեր տարածքով իրականացվի, մենք պատրաստ ենք գազատրանսպորտային գծեր ստեղծել», - ասել է Թուրքիայի վարչապետը:



7,9 մլրդ եվրո արժեքով Nabucco գազատարը ենթադրում է Կասպիան տարածաշրջանից գազի մատակարարումը Եվրամիության երկրներ: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսվում է 2011 թվականին, առաջին մատակարարումները կսկսվեն 2014 թվականին: Խողովակաշարի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 31 մլրդ խորանարդ մետր: Ընդ որում, Թուրքիան գազի մատակարար չի հանդիսանում այդ նախագծում, այն սպառող եւ տարանցող երկիր է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---